Ամերիկյան Օկլահոմայի նահանգապետ Մերի Ֆելլինը նահանգի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված շրջանում մոլեգնած հզոր փոթորիկների հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Արտակարգ դրություն սահմանելը նահանգի իշխանություններին հնարավորություն է տալիս դաշնային կառավարությունից օգնություն ստանալ բնական աղետների հետևանքների վերացման համար:
Անցած օրերին Օկլահոմայում անասելի անձրևները հանգեցրել են լուրջ ջրհեղեղների, հարյուրավոր տներ են հեղեղվել: Նահանգի որոշ շրջաններում տեղումները վերածվել են սառցե անձրևի: Որպես հետևանք՝ կտրվել են էլեկտրափոխանցման լարեր, առանց լույսի է մնացել ավելի քան 80 հազար սպառող:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ վատ եղանակը կշարունակվի առաջիկա մի քանի օրերին: