Կանադացի գիտնականները մշակել են էլեկտրաէներգիայի ստացման միանգամայն նոր մեթոդ: Նրանք էներգիա են ստացել ջրիմուռներից: Կանադացիները իրենց տեխնոլոգիայի մասին ավելի մանրամասն կհայտնեն ավելի ուշ՝ հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք ինովացիոն ֆորումի ժամանակ:
Կանադացիներն էլեկտրաէներգիայի ստացման իրենց համակարգի վրա երկար ժամանակ են աշխատել և վերջապես հաջող արդյունքի հանգել: Նրանք օգտագործել են կապտականաչավուն ջրիմուռները՝ ֆոտոսինթեզի ժամանակ էլեկտրականություն անջատելու համար: