Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Երևանում վնասազերծված հանցախումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով. ԱԱԾ-ի ուշագրավ մանրամասները

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ, դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համ բարձումյանը`«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: «Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները, խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,-ասել է Համբարձումյանը:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ձեռնարկվել են խմբի անդամների և գործունեությունը քողարկելու անհրաժեշտ միջոցառումներ, նույնիսկ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել են հանցագործությունների կազմակերպման հետ կապված խոսակցություններ: Խմբի գործունեությունը, սակայն, հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վնասազերծվել է:

Համբարձումյանը հավաստիացրեց, որ հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը` ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարբերաբար մանրամասներ կտրամադրի դեպքի առնչությամբ, սակայն Քննչական վարչությունը պարտավոր է պահել նախաքննական գաղտնիությունը, այս իսկ պատճառով քրեական գործի հարուցումից օրեր անց հնարավոր չէ ներկայացնել քրեական գործի բոլոր մանրամասները: «Ամենօրյա, ամենժամյա ռեժիմով իրականացվում են տարատեսակ քննչական և օպերատիվ գործողություններ, որոնք վտանգել հնարավոր չէ: Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքական կառույց է և իր գործողություններն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի շրջանակներում: Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հասարակության և պետության անվտանգությունը, գործում է ինչպես բացահայտ, այնպես էլ գաղտնի մեթոդներով, որոնք բացահայտման ենթակա են օրենքով սահմանված դեպքերում»,-ընդգծել է Համբարձումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում