Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը ԵՄ-ին առաջարկում է սահմանել փախստականների ընդունման մեկամյա քվոտաներ: Այս մասին նա ասել է ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում:
«Իսկապես, օգնության կարիք ունեցողներին՝ Սիրիայից, Իրաքից, պետք է միասին ընտրել,- ասել է նա:- Իսկ երբ կոնտինգենտը սպառված է, պետք է մինչև տարվա վերջ դադարեցնել ընդունումը»:
Նրա առաջարկով՝ Եվրոպան պետք է մեծ թվով ներգաղթյալների ընդունելու պարտավորություն ստանձնի՝ համապատասխան աղետի մասշտաբի»: Կարևոր պայման է փաստը, որ այդ կոնտինգենտը վերջնաչափն է»,- նշել է նախարարը:
«Վերջերս փախստականների ոչ քիչ մասը ցանկանում է ինքն իրեն ինչ-որ տեղ տեղաբաշխել»,- ասել է նախարարը:
Այդ միտմանը դիմակայելու համար ՆԳՆ-ն որոշել է փոխել ներգաղթյալների գրանցման համակարգը և նրանց կեցության վկայական տալ միայն այն տեղում, որտեղ նրանք կընկնեն՝ ըստ տեղաբաշխման: «Այնտեղ նրանք կստանան ֆինանսական միջոցներ, և այնտեղ կտարվի փախստականի կարգավիճակի ստացման վերաբերյալ նրանց գործը»,- նշել է նախարարը:
Նա նշել է, որ պետք է ավելի արագ որոշել՝ «ով պետք է գնա, իսկ ով կարող է մնալ»: