Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Էս մարդը խաբում ա. ձերբակալեք էս կարգի չինովնիկներին. Բագրատյանը՝ ԱՎԾ պետի մասին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը: Այն ներկայացրեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթն սկսեց այսպես. «Մարկ Տվենն ասում էր`կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ», և մատնացույց անելով ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին ասաց. «Ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ, և ես ուզում եմ այս մասին խոսենք»:

«Այս ծառայության տվյալներով ՀՀ ՀՆԱ-ն այսօրվա գտնվում է 1990 թվականի 167%-ի վրա, եթե 90-ը վերցնում ենք 100%, 100%-ը դառնում է 47, հետո  47-ն աճում է 90-ի համեմատությամբ, դառնում 167: 92 թվականի տնտեսական խորը անկումից 3 անգամ տնտեսությունը բարձրանում է, ու էս տարի երկակի տնտեսական աճ է գրանցվում. սա ոչինչ չի փոխում ՀՆԱ-ի առումով»:

«Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին, կամ այս կամ այն վարչապետին»,- ասաց Հ. Բագրատյանը՝ մատնացույց տալով դեպի ԱՎԾ նախագահը՝ հավելելով, որ նման մարդիկ շատ վտանգավոր են. «Երբ մարդը խելոք է ու կրեատիվ, ես դա հասկանում եմ, բայց երբ մարդը կիսախելոք ա ու վարպետ ինտրիգների մեջ, սա վտանգավոր ա, խորամանկությունն ու ինտրիգը բնազդ ա, ժողովուրդ, խելոք մարդը խորամանկ չի լինում,- ասաց Հ. Բագրատյանը և հավելեց,- բա սենց վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ … Ինքը հիմա կհելնի, կբացատրի, անեկդոտներ կասի: Բավականաչափ խելոք է վարպետորեն խաբելու համար: Ձերբակալե՛ք էս ձևի չինովնիկներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում