Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԼՂ հակամարտությունն օգտակար գործիք է Կրեմլի ձեռքում Երևանի և Բաքվի հետ քաղաքական խաղերի համար. Կոնրադ Զաշտոֆտ

Քանի դեռ Մոսկվան հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ, որևէ հնարավորություն չկա տարածաշրջանում հաստատուն խաղաղության համար, նույնիսկ եթե Բաքուն և Երևանը պատրաստ լինեն զիջումների:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Վարշավայի Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը:

Որքանո՞վ են ճիշտ Մոսկվային ուղղված այն մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրահրում սահմանային բախումները հակամարտության գոտում:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին` Զաշտոֆտն ասել է. «Իրականում Ռուսաստանն անմիջականորեն չի սադրում ինչ-որ բախումներ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց այն փաստը, որ նա շարունակում է զենք վաճառել հակամարտության երկու կողմերին էլ, Կրեմլին պատասխանատու է դարձնում ապագայում նոր հնարավոր պատերազմի համար»:

Ըստ նրա` այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը հիշեցնում է ավելի շատ «թեժ», քան թե «սառեցված» հակամարտություն: Փորձագետը չի բացառել նոր` լայնածավալ պատերազմի հավանականությունը` ասելով, որ քանի դեռ հայկական և ադրբեջանական ուժերի միջև չեն տեղակայվել խաղապահ ուժեր, վտանգը կպահպանվի: Բայց միջազգային հանրությունն էլ ի վիճակի չէ նոր առաջարկներ անել Ղարաբաղի հարցով, նույնիսկ եթե իրավիճակը տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում. «Դա անհնար է` առանց Ռուսաստանի ցանկության»:

«Ղարաբաղյան հարցը արագ լուծելու սցենար չկա, և ներկայիս պայմաններում առաջընթացը քիչ հավանական է: Այսօր Ռուսաստանը ամենաազդեցիկ արտաքին ուժն է, որն ազդեցություն ունի Ղարաբաղյան հակամարտության վրա: Դրա հետ մեկտեղ` Մոսկվան շահագրգռված չէ այս հիմնախնդրի լուծմամբ: Հակամարտությունն օգտակար գործիք է Կրեմլի ձեռքում Երևանի և Բաքվի հետ քաղաքական խաղերի համար: Քանի դեռ Կրեմլը շարունակում է պահպանել Արևմուտքի հանդեպ սառը պատերազի նոր մոտեցումը, ցանկացած դրական փոփոխություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, անհնար է: Այստեղ չի լինելու միջազգային կոնսենսուս»,- ընդգծել է Կոնրադ Զաշտոֆտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում