Թուրքիան ունի պոտենցիալ մահապարտների որոշակի ցուցակ՝ ասել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն NTV-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նրանք որոշ ժամանակ հսկողության տակ են։
Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 97, վիրավորվել ավելի քան 240 մարդ։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը։