Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Այս փուլում ՀԱՊԿ-ը չի խառնվի հակամարտությանը. Իվան Պրեոբրաժենսկի

Ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին քիչ հավանական է համարում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղում և կարծում է, որ Ռուսաստանն այսօր շահագրգռված է իրավիճակի կայունացմամբ, ոչ թե պատերազմով: Պրեոբրաժենսկին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի այս մոտեցումը կապեց Սիրիայում նրա ռազմական միջամտության հետ` ասելով, որ «Ռուսաստանին անհրաժեշտ է ամուր թիկունք սիրիական գործողության համար»:

Այս իմաստով Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները, ըստ քաղաքագետի, կենսական նշանակություն ունեն ռուսների համար` դեպի Սիրիա ռուսական զորք և սպառազինություն տեղափոխելու առումով, որովհետև Թուրքիան, լինելով սիրիական հակամարտության հակառակ ճամբարում, իր օդային տարածքը չի տրամադրի Ռուսաստանին:

– Սահմանային լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կարո՞ղ է վերածվել լայնամասշտաբ պատերազմի:

– Իմ կարծիքով, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն այժմ ավելի քիչ է, քան, ասենք, մեկ տարի առաջ: Ղրիմի միացումից հետո ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը բորբոքվեցին: Ռուսաստանը ցույց տվեց, որ ինչպես 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին, այնպես էլ հիմա տարածքային վեճերը կարելի է լուծել ուժով: Ադրբեջանում եզրակացրեցին, որ ամենակարևորն այն է, թե ով է ավելի ուժեղ ռազմական տեսանկյունից, իսկ Հայաստանում ավելի շատ ուշադրություն դարձրեցին ղրիմյան նախադեպի մեկ այլ կողմին` վիճելի տարածքների բնակչությունն ո՞ւմ կողմից է: Այսօր հակամարտության մասնակի «ապասառեցումը» շատ առումներով հենց այդ դատողությունների հետևանք է:

Բացի այդ, պետք է նշել, որ Ռուսաստանն էլ իր հերթին սկսել է օգտագործել ղրիմյան նախադեպն իր արտաքին քաղաքականության մեջ և հենվելով դրա վրա` փորձում է մեծացնել իր ազդեցությունն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա:

Բայց այսօր Մոսկվան շահագրգռված է իրավիճակի առավելագույն կայունացմամբ. Ռուսաստանին անհրաժեշտ է ամուր թիկունք սիրիական գործողության համար, որն ըստ երևույթին երկար կտևի: Օպերացիայի առաջին օրերը ցույց տվեցին, որ դեպի Սիրիա տանող թուրքական օդային տարածքը փակ է, իսկ Բուլղարիան և Հունաստանը հուսալի չեն: Շատ ավելի անվտանգ է երթուղին Ադրբեջանի (կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի), այնուհետև Իրանի, հետո էլ իրաքյան Քուրդիստանի օդային տարածքներով, որի երկինքը որևէ մեկը չի վերահսկում:

Այդ իսկ պատճառով Ռուսաստանը հիմա ամեն ինչ կանի, որ կանխի իր իսկ կողմից Ուկրաինայում հրահրված հակամարտության կրկնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այն լուրերը, թե ռուսական ինքնաթիռները արդեն թռչել են դեպի Սիրիա Ադրբեջանի օդային տարածքով, իսկ Ադրբեջանն իբր դիտարկում է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հնարավորությունը, ըստ իս, հաստատում են այս ենթադրությունները:

 Գերմանական «Դոյչե Վելե» պարբերականում հրապարակված Ձեր հոդվածում («Ռուսաստանը ճանապարհ է փնտրում դեպի Սիրիա Ղարաբաղի միջոցով») Դուք Ղարաբաղը կապում եք սիրիական խնդրի հետ: Ինչո՞վ են դրանք իրար հետ կապված:

– Ղարաբաղի և Սիրիայի միջև ուղիղ կապը միայն մեկն է` աշխարհագրականը, կամ ինչպես հիմա ընդունված է ասել Ռուսաստանում` աշխարհաքաղաքականը: Ռուսաստանի համար Սիրիան Ղարաբաղից ավելի հարավ է: Ամենահարմար ուղին, որը չեն կարող փակել Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, գնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքով:  Այս տարածքը հարմար է բեռների փոխադրման բազայի համար: Այնպես որ, գլխավոր կապը աշխարհագրական քարտեզն է: Մնացածը հետևանքներ են:

– Եթե պատերազմը Ղարաբաղում պետք չէ Ռուսաստանին, այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը զենք մատակարարում հակամարտող կողմերին: Չէ՞ որ, օրինակ, ադրբեջանցիները հենց այդ զենքով են կրակում հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա: Իսկ քաղաքական իմաստով Մոսկվայի կողմից զենքի վաճառքը Բաքվում ընկալում են որպես կանաչ լույս, որ հարձակվեն Ռուսաստանի դաշնակցի վրա: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

– Հակամարտության երկու պոտենցիալ կողմերին զենք վաճառելն ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է պատերազմ հրահրել Ղարաբաղում: Ճիշտ հակառակը: Եթե Ռուսաստանը հետևողականորեն ուժեղացներ միայն մեկ կողմին, այդ դեպքում կարելի էր խոսել այդպիսի մտադրության մասին, որովհետև խոսք կգնար այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է այնքան ուժեղացնել կողմերից մեկին, որ մյուս կողմը չկարողանա ռազմական տեսանկյունից նրան հակադրվել: Տվյալ պարագայում ակնհայտ է զսպման դասական տակտիկան: Հայաստանին զսպում են Ադրբեջանին սպառազինություն վաճառելու միջոցով, Ադրբեջանին էլ` Հայաստանին սպառազինություն տալու և վաճառելու, ինչպես նաև Հայաստանում ուղղակի ռազմական ներկայության միջոցով:

– Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը մի քանի օր առաջ «տեղեկացրել է ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ադրբեջանի սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»: Սա ինչ-որ արդյունք կտա՞ իրավիճակը կայունացնելու առումով:

– Կարծում եմ, այդ «տեղեկացումը» հանրության սեփականությունն է դարձել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի դիվանագետները քննարկել են այդ խնդիրը ՀԱՊԿ-ի իրենց գործընկերների հետ: Իսկ դա նշանակում է, որ Երևանն արդեն ստացել է գործընկերների ոչ պաշտոնական աջակցությունը:

Հասկանալի է, որ տվյալ փուլում ՀԱՊԿ-ը չի խառնվի հակամարտությանը: Պետք էլ չի: Բավական է այն, որ Ռուսաստանը հավելյալ փաստարկ ստացավ, որպեսզի մասնակիորեն լուծի ղարաբաղյան հարցը և թույլ չտա հակամարտության վերսկսումը:

– Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը և Մինսկի խմբի գործունեությունը հետագայում, եթե հաշվի առնենք, որ Մինսկի խմբի ազդեցությունը հակամարտության վրա գնալով նվազում է, իսկ Ադրբեջանը շարունակում է փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ:

– Մինսկի խմբի մեջ մտնում են ոչ միայն արևմտյան երկրները, այլև Ռուսաստանը: Չնայած Մոսկվայի և արևմտյան երկրների հարաբերությունների սրմանը, այսօր էլ արևմտյան դիվանագետներն առաջվա պես կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում գլխավոր միջնորդի դերը վերապահված է Ռուսաստանին: Պատճառը պարզապես այն է, որ ուրիշ ոչ ոք մտադիր չէ լրջորեն միջամտել հակամարտությանը, որի ելքը արևմտյան պետություններին իրականում չի հետաքրքրում: Ուստի, եթե Ռուսաստանի ազդեցությունը հերթական անգամ ավելանում է Ադրբեջանի և Հայաստանի վրա, դա նշանակում է, որ ավելանում է ընդհանրապես Մինսկի խմբի ազդեցությունը հակամարտության գոտում իրավիճակի վրա: Սխալ կլինի մտածել, որ միայն Եվրամիության ազդեցությունն էր (չէ՞ որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման մասին այժմ խոսք չկա) Բաքվին հետ պահում պատերազմը վերսկսելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում