Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը։Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։