Նորվեգացի ծրագրավորող Բյորն Նուլանդը՝ Օսլոյից, իր Tesla Model S էլեկտրամոբիլով 728 կիլոմետրը անցել է առանց վերալիցքավորման, հայտնում է novosti-n.org-ը: Նա և իր ընկեր Մորգան Թերվոլտը, ովքեր այդ ամենը տեսանկարել են, ճանապարհն անցել են 40 կմ/ժ միջին արագությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը եղել է 682 կմ, որը գրանցվել է 2012 թվականին: