Երևանում քիչ առաջ արտառոց վրաերթ է տեղի ունեցել. Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ հեծանվորդը վրաերթի է ենթարկել մայթով քայլով երկու մարդու։ Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեցին ոստիկանությունից։
Անցորդները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։