Vesti.ru-ի փոխանցմամբ` WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով երեք տարի թաքնվում է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, վախենում է, որ դեսպանատնից դուրս գալու դեպքում իր դեմ կձեռնարկեն մահափորձ:
Ասանժը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում որևէ անգամ դուրս չի եկել, չի եղել արևի տակ, քանի որ չափազանց վտանգավոր է համարում դեսպանատան շենքը լքելը:
Ասանժը մասնավորապես նշել է, որ չի կարող դուրս գալ նույնիսկ պատշգամբ, քանի որ դա ռիսկեր է պարունակում իր անվտանգության համար: Ասանժն անգամ չի բացառել, որ դեսպանատունը կարող են պայթեցնել:
Ասանժը չի կարծում, որ դեսպանատնից հեռանալու դեպքում կկրակեն իր վրա, նա ավելի շատ վախենում է առևանգվելուց կամ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից: