Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ` Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը խախտվել է մի քանի վայրում գրանցված հրետակոծությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:
Հրադադարը ստորագրվել է սիրիական բանակի, լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ու սիրիացի ապստամբների ներկայացուցիչների միջև և տարածվել է արևմտյան Զաբադանի քաղաքի ու երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող շիական գյուղերի վրա:
Հրադադարը մտցվել էր օգոստոսի 27-ին, սակայն այն արդեն իսկ խախտվել է: