Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

Իմ Անիին սպանել են, բացեք դուռը. ինչ է կանխազգացել էքստրասենսի մայրը

«Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարևանները շոկի մեջ էին և դժվարանում էին գտնել որևէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:

53-ամյա Անիի հարևանները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որևէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:

9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարևաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, և պնդել է, որ Անին տանն է, ու հարևաններին խնդրել է դուռը բացել:

«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:

Հարևանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:

Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երևան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում և սկսել զբաղվել իր գուշակություններով:

Հարևանուհիների խոսքով՝ Անին մշտապես հյուրեր էր ունենում՝ անծանոթ աղջիկներ, կանայք էին գալիս, պատահում էր՝ իրենց ամուսինների հետ: «Հա, շատ հյուրեր էր ունենում, միշտ բնակարանը շփոթում մեր դուռն էին թակում, թե՝ Անիին ենք ուզում, և մենք ցույց էինք տալիս նրա բնակարանը, բայց երբեք ոչ մի ավելորդ բան չի եղել»,- պատմեց հարևանուհին:

Նշենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: Նշենք նաև, որ Անի Մաջնունյանի դին նրա բնակարանում գտնվել է բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով, իսկ բնակարանը տակնուվրա էր արված:

Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է ավազակային դրդմամբ, սակայն հարևանների պնդամբ Անին աշխատավարձով ապրող մարդ էր, նրա տնից տանելու ոչինչ չկար: Անցած տարի էր տունը վերանորոգել, քանի որ խողովախները վնասվել էին ու ջուր էր լցվել տունը: «Թե չէ տանելու բան չկար: Շատ-շատ մի հատ համակարգին»,-ասաց տիկին Ջուլետան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում