Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հաջողությունն ապահովելու համար: Նա սակայն ժխտում է, որ ԱՄՆ-ը պայքարում է Բաշար Ասադի ռեժիմի դեմ`ընդդիմության վերապատրաստման միջոցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ Ասադի վարչակարգը դեռևս չի խառնվում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գործողություններին: Նա նաև նշեց, որ հենց սկզբից Ասադի վարչակարգը նախազգուշացված է եղել, որ չպետք է արգելք հանդիսանա ԱՄՆ-ի համար ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու գործում:
«Ասադի ռեժիմը պետք է հետևի այս նախազգուշացմանը»,- ասել է Էռնեստը և զգուշացրել, որ հակառակ դեպքում կարող է ԱՄՆ-ի կողմից աջակցվող ընդդիմությունը ընդհարվի գործող վարչակարգի ուժերի հետ: