Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա՞ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին»

Երեկ հերթական լավ լուրը ստացանք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից՝ միավորմանը միանալու որոշում է կայացրել «Թեթև նախաճաշի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս ասոցիացիայի միանալը իսկապես կուժեղացնի հասարակական-քաղաքական միավորումը, քանի որ գիտականորեն ապացուցված է նախաճաշի կարևորությունը մարդու առողջության պահպանման գործում, իսկ եթե մարդը ֆիզիկապես առողջ է, ապա բարձր է նաև նրա քաղաքական ակտիվությունը և քաղաքական գործունեության արդյունավետությունը:

Դրանից մեկ օր առաջ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությանը միանալու մասին էր հայտարարել «Ճապոնական կենտրոն» գիտամշակութային կենտրոն հասարակական կազմակերպությունը: Պարզվում է՝ կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է ճապոներեն լեզվի տարածմամբ: Հնարավոր է, որ առաջիկայում ՕԵԿ պատգամավորները հանդես գան հերթական օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով պարտադիր դարձնել թեթև նախաճաշը և ցանկալի, որ այդ նախաճաշի ընթացքում ներկաները իրար բարի ախորժակ մաղթեն ճապոներենով:

Բայց «Հայկական վերածնունդի» կազմը միայն հասարակական միավորումներով չէ, որ հարստանում է: Հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն: ՀԺԿ-ն Հայ ազգային կոնգրես դաշինքի լուծարումից և Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծումից հետո միակ կուսակցությունն է, որը ինչ-որ չափով շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է մնալ ՀԱԿ խմբակցության անդամ, չնայած վերջին շրջանում ՀԱԿ-ից տարբերվող քվեարկություններ է անում՝ ծանր վիճակի մեջ դնելով ՀԱԿ խմբակցության մյուս անդամներին: Սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես կարևորել է Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը ՀԱԿ խմբակցությունում: Ավելին՝ նա նույնիսկ նախորդ տարի աշնանը փորձեց Ստեփան Դեմիրճյանին դարձնել քառյակի անդամ՝ իր այդ առաջարկը պատճառաբանելով նրանով, որ Դեմիրճյանը թագաժառանգ է, և նրան կարելի է միայն հանուն դրա հարգանքով վերաբերվել, սակայն եռյակի մյուս անդամները, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ դեմ արտահայտվեցին այդ առաջարկին՝ ասելով, որ Հայաստանում բազում նման թագաժառանգներ կան:

Հիմա համառ խոսակցություններ են պտտվում, որ աշնանը ՀԺԿ ղեկավարը կարող է դուրս գալ ՀԱԿ խմբակցությունից: Ինչպես արդեն նշել էինք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ: Եվ այս իրավիճակում Ստեփան Դեմիրճյանի համար ավելի նախընտրելի է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց արդեն անցյալում են:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին թվում է, թե որքան ավելի մեծ լինի կոնսոլիդացվածների քանակը, այնքան իր կողմից ստեղծված հասարակական-քաղաքական միավորումն ավելի ազդեցիկ կլինի: Այդպես էր մտածում նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բառիս բուն իմաստով աղտոտեց ու ապականեց քաղաքական դաշտը: Ծառուկյանը վճարում էր ոչ միայն քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնք հայտարարում էին կոնսոլիդացիայի մասին, այլ նաև առանձին անհատների, ովքեր, իր կարծիքով, ինչ-որ ազդեցություն կամ քաղաքական կշիռ ունեին: Ծառուկյանը բոլորին նստեցրել էր փողի ասեղի վրա, և բոլորը երջանիկ էին մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանը կարգադրեց Ծառուկյանին այլևս չզբաղվել քաղաքական գործունեությամբ: Եվ այս կոնսոլիդացիայի սիրահար ու առանց կոնսոլիդացիայի ապրել չկարողացող քաղաքական թափթփուկ նարկամանները սկսեցին փնտրել, մի նոր ուժ, որն իրենց կվճարի:

Ի բարեբախտություն բոլորի՝ նման հայտ ներկայացրեց ՕԵԿ-ը իր «Հայկական վերածնունդ» կոսոլիդացիայի նախագծով:

Ճիշտ է, բոլոր նրանք, ովքեր ժամանակին կոնսոլիդացվել էին Ծառուկյանի կողմից և հիմա հնարավորություն ունեն համեմատելու Բաղդասարյանի ստեղծած կոնսոլիդացիան, երանությամբ են հիշում անցած-գնացած ժամանակները, հիշում են, թե ինչ լավ էր այն ժամանակ, և որքան աղետալի է իրավիճակն այսօր: Բայց որևէ մեկը չի խոսում գաղափարից կամ ծրագրից, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարը այլևս միավորող գործոն չէ, միակ միավորող գործոնը փողն է կամ դրան համարժեք ապրանքները՝ անվադողեր կամ մեքենայի մարտկոցներ: Պատմում են, որ Ծառուկյանը կոնսոլիդացված որոշ ուժերի նաև այսպիսի բնամթերքով է վճարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում