Իրանը անցել է առանց վիզայի ռեժիմի յոթ երկրների քաղաքացիների համար, հայտնում է իրանական Kayhan թերթը:
«Այսուհետև Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի և Սիրիայի զբոսաշրջիկները կարող են ճանապարհորդել Իրանում առանց վիզայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ երկրների քաղաքացիները կարող են գտնվել Իրանում առանց վիզայի մինչև 90 օր: Այդ միջոցառումը ուղղված է երկրում տուրիզմը զարգացնելու նպատակով: Բացի այդ, Իրանի իշխանությունները դիտարկում են ևս 60 պետությունների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման հնարավորությունը: