Զիմբաբվեում որոնում են զբոսաշրջիկին, ով սպանել և քերթել է Աֆրիկայում հայտնի Սեսիլ առյուծի կաշին: Երկրի քաղաքացիները միջնորդագիր են ստորագրում, որը կոչ է անում օրենքի ամբողջ խստությամբ պատժել առյուծին սպանողին, հաղորդում է Mashable-ը:
Ըստ իշխանությունների` ենթադրաբար Իսպանիայից այստեղ ժամանած չարագործը սաֆարիի սեփականատիրոջը 55 հազար դոլար կաշառք է տվել կենդանուն որսալու հնարավորության համար: Նա կենդանուն սպանել է նետ ու աղեղի միջոցով: Հետո չարագործը գլխատել է Սեսիլին և քերթել կաշին: