Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ապրիլյան պոռթկումի անհրաժեշտությունը

Ապրիլ ամիսը Հայաստանում փաստացի «հայդատական» ամիս է, կամ «հայ-թուրքական» ամիս:

Ֆուտբոլային դիվանագիտությունն այստեղ կապ չունի: Մինչ այդ էլ ապրիլին «զարթոնք» էին ապրում այդ տրամադրությունները, հայդատականությունը, պահանջատիրությունը, հայ-թուրքական թեման ընդհանրապես: Դա ինչ որ տեղ իհարկե բնական է, նկատի ունենալով ապրիլի 24-ի հանգամանքը, երբ հայ ժողովուրդը նշում է Մեծ Եղեռնի` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության տարելիցը: Բայց, այդ ամենով հանդերձ, հայ ժողովրդի այդ «ապրիլյան թեզիսները» արդեն դառնում են ձանձրալի` թե հենց մեր համար, թե գուցե նաև աշխարհի: Ինչքան կարելի է ամեն ապրիլի 24-ից առաջ համազգային կյանքը լցնել միևնույն բովանդակությամբ: Թեմատիկան հասկանալի է, և գուցե ամեն ինչ ինքնաբերաբար էլ տանում է դեպի այդ թեման նկատի ունենալով պատմական ողբերգությունն ու դրա մինչ այժմ շարունակվող ցավը, հատկապես լիարժեք ճանաչված ու դատապարտված չլինելու հանգամանքի բերումով:

Անհասկանալի է նույն թեմատիկայի մեջ կատարվող բովանդակային տեղապտույտը, երբ ամեն ապրիլին մենք ականատես ենք լինում նույն մարդկանց շուրթերից հնչող նույն դարձվածքները, նույն արտահայտությունները, կոչերը, ողբերը, ցասումները, ի զեն կոչերը, ոգեկոչումները, գնահատականներն ու մեկնաբանությունները: Ամեն տարի այդ ամենը նույն լուսյի ներքո, և թվում է, որ տարբերությունը միայն թվականներն են: Երևի թե հենց այդ պատճառով էլ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում արդյունքը ըստ էության նույնն է, ոչինչ չի փոխվում համաշխարհային արձագանքում և հայկական հարցը ընդամենը շարունակում է բարեհաջող կերպով լինել ու մնալ Թուրքիայի դեմ միջազգային հանրության տարբեր սուբյեկտների հարաբերություններում կիրառվող ազդեցության գործիք:

Ակնհայտ է, որ հայ ժողովրդին, հայկական պետությանը, անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, և առավել ևս ապրիլի 24-ի հիշատակման ձևին, արարողակարգին, վերաբերմունքին: Այնպիսի տպավորություն է, որ այդ ամենն արդեն դարձել է մեխանիկա, որը կրկնում ենք ինքնաբերաբար, առանց այլևս գիտակցելու, թե ինչ ենք անում, ինչի համար, ինչպես, և այլն: Եթե մեզ համար այդ հարցն այլևս դադարել է առարկայական նշանակություն ունենալուց և պարզապես զբաղմունք է, քանի որ չգիտենք ապրիլին ուրիշ ինչ անել, ապա ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել:

Այլապես ժամանակն է լրջանալ ու հասկանալ, որ ավանդական բովանդակային տեղապտույտը բացարձակապես չի համապատասխանում համաշխարհային պրոցեսներին, այն դինամիկ փոփոխություններին, որում գտնվում է այսօր աշխարհը, որտեղ վերանայվում են շատ հարցերում ավանդական մոտեցումներն ու կատարվում են կրեատիվ լուծումների ուղղված քայլեր: Հայաստանի, հայության համար կարևորագույն հարցում մենք իրավունք չունեն հետ մնալ համաշխարհային պրոցեսներից և դուրս չգալ ազգային-ազատագրական կաղապարներից, համարելով, որ այդ պոռթկումն այն է, ինչ մեզանից պահանջվում է ամեն ապրիլի: Մեզանից այլ պոռթկում է պահանջվում, ինչպես պետական ու ազգային ցանկացած խնդրի, այդպես էլ ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման և ճանաչման քաղաքական գործընթացի առումով` պոռթկում կաղապարների շրջանակից դուրս գալու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում