Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես ցանկանում է եկեղեցի կառուցել, քանի որ իր մայրն է դա ցանկանում։ Այսօր պատգամավորը Նոր Հաճնում մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը։
Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց լսել սահմանադրական փոփոխությունների մասին, այն մասին, որ պատգամավորը պետք է լավ տիրապետի հայոց լեզվին, և այն մասին, որ այլևս մեծամասնական ընտրակարգ չի լինելու։