ԱՄՆ էքս սենատոր Ջիմ Վեբը հայտնել է 2016-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին իր մասնակցելու որոշման մասին: «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Վեբը կդառնա Հիլարի Քլինթոնի Դեմոկրատական կուսակցության թեկնածության առաջադրման մրցակցության չորրորդ դեմոկրատ մրցակիցը:
Ինչպես տեղեկացվում է՝ Վեբը հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին սեփական կայքում:
Նշվում է, որ դեմոկրատների շարքերում Ջիմ Վեբից բացի Քլինթոնի մրցակիցներն են Բեռնարդ Սանդերսը, Ռոդ Այլենդի նահանգապետ Լինկոլն Չեյֆը և Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՝Մելին: