Հուլիսի 6-ին Դալայ լամայ XIV-ի ծննդյան օրն է: Սա բուդդայական միակ տոնն է, որ նշվում է եվրոպական օրացույցով՝ գրում է Calend-ը:
Օրը նշվում է Տիբեթի բուդդայականների և տիբեթական բուդդայականության բոլոր հետևորդների կողմից, որոնց միավորում է Դալայ լամային որպես իրենց հոգևոր առաջնորդ ճանաչելը: Այդ օրը տաճարներում աղոթում են Դալայ լամայի երկարակեցության համար, նրան հղում լավագույն բարեմաղթանքներ:
Ըստ բուդդայական հավատալիքների՝ իր ֆիզիկական մահից հետո Դալայ Լաման վերաբնակվում է նորածիններից մեկի մարմնի մեջ: Այսպիսով, բոլոր Դալայ լամաները ըստ էության նույնն են, փոխվում են միայն նրանց մարմինները: