Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչո՞ւ է ՀԷՑ-ը «Նաիրիտը» սնանկ ճանաչելու մասին հայց ներկայացրել դատարան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ընկերությունը: Գործարանը ՀԷՑ-ին պարտք է վերջին մի քանի տարիներին օգտագործած էլեկտրաէներգիայի համար, և այդ պարտքը կազմել է 1,2 միլիոն դոլար: «Նաիրիտ գործարանը» վերջին չորս տարիներին չաշխատելով՝ չի կատարել իր որևէ պարտքային պարտավորություն: Բայց զարմանալին այն է, որ ՀԷՑ-ը դատարան է դիմել ոչ թե պարտքի հատուցման, այլ սնանկ ճանաչելու հայցով:

ՀԷՑ-ի այս քայլում գործարանի նախկին մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը միտում է տեսնում: Այսինքն՝ իշխանությունները ցանկանում են «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչել, և նրա կարծիքով՝ ՀԷՑ-ի այդ քայլը բոլորովին էլ պատահական չէ: Ա. Հարությունյանը պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկի կազմակերպած աուդիտի արդյունքում «Նաիրիտ»-ի վերագործարկումը աննպատակահարմար է համարվել:

Այդ ինչպես է լինում, որ աուդիտ անցկացրած նույն անգլիական Jacobs ընկերությունը ընդամենը 2 տարի առաջ աուդիտ է անցկացրել գործարանում և նման բացասական եզրակացություն չի տվել՝ հարցնում է Ա. Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ եթե նախորդ անգամ ընկերության փորձագետները աուդիտ անցկացնելու ընթացքում գործարանում անցկացրել են շաբաթներ և կատարել են մանրազնին քննություն, ապա այս անգամ ընդամենը մեկ-երկու օր են եղել գործարանում և մի քանի փաստաթուղթ նայել:

Ա. Հարությունյանի կարծիքով՝ բոլորովին էլ պատահական չէ, երբ ՀԲ-ի կազմակերպած աուդիտը նման բացասական եզրակացություն է տալիս «Նաիրիտի» համար, և գրեթե միաժամանակ ՀԷՑ-ը գործարանի սնանկացման հայցով դատարան է դիմում: Նա մտավախություն ունի, որ այս գործընթացները կարող են փոխկապակցված լինել: Ա. Հարությունյանի խոսքով՝ գործարանն այսօր ունի տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գույք: Գործարանի միայն խողովակաշարը ահռելի գումարներ արժեն, ուր մնաց թե՝ այլ սարքավորումները, որոնցից որոշները աշխատունակ են: Եվ վերջապես՝ գործարանի զբաղեցրած հսկայական հողատարածքը: Գործարանի աշխատակիցները մտավախություն ունեն, որ իշխանությունները «Նաիրիտը» սնանկացնելով՝ միգուցե ցանկանում են այն մաս-մաս վաճառել:

Իսկ ինչ վերաբերում է գործարանի աշխատակիցների աշխատավարձին, թե այն մինչև հուլիսի 15-ը կվճարվի՝ ինչպես իշխանություններն են հայտարարել, ապա Ա. Հարությունյանը նույնպես հուսով է, որ գոնե այդ խոստումը կկատարվի: «Այս երկուշաբթի օրը փորձել ենք ճշտել էլեկտրաէներգիայի նախարարից, թե արդյոք իրենց խոստումը ուժի մե՞ջ է և որևէ կերպ չի՞ խախտվի։ Նա վերահաստատել է, որ ոչինչ չի փոխվել, և մինչև ամսի 15-ը գումարները պետք է ստանանք: Տնօրեն Ռուբեն Խլղաթյանն է խոսել»,- հայտնեց Ա. Հարությունյանը:

Գործարանն աշխատողներին պարտք է 18 ամսվա աշխատավարձ, որը կազմում է մոտ 15 միլիոն դոլար: Այս մի քանի տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար ինչ-որ միջոցներից վճարել են մեկական ամսվա աշխատավարձ, բայց աշխատավարձերի ողջ պարտքը դեռ մնում է: Երբեմն տեղեկություններ են հրապարակվել, թե «Նաիրիտի» աշխատավարձերի մի կամ միգուցե մի քանի ամսվա պարտքը մարելու գումարը վերցրել են «Երևանի ՋԷԿ»-ից, նույն ՀԷՑ-ից, անգամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից»:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀԷՑ-ը դատարան չի դիմել իր պարտքը գանձելու հայցով, փոխարենը «Նաիրիտի» սնանկացման հայց է ներկայացրել: ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը նախ՝ կարծում է, որ ժամանակին, հավանաբար, իշխանություններն են դիմել ՀԷՑ-ին, թե՝ մի անջատեք «Նաիրիտի» հոսանքը: «Ես տեղեկություններ չունեմ, բայց այդպես եմ պատկերացնոում: Բայց հիմա ՀԷՑ-ը այլ լեզվով է խոսում իշխանությունների հետ, թե ժամանակին դուք ինձ խնդրել եք, ես ընդառաջել եմ, հիմա էս ի՞նչ պատմությունների մեջ եք ինձ գցում: Բայց նույն ՀԷՑ-ը պիտի թույլ չտար, որ որևէ ընկերություն տարիներ շարունակ իր նկատմամբ պարտք կուտակեր: Մեր և ձեր վճարումը անգամ մի ամսով չի հետաձգում: ՀԷՑ-ը նաև իրավունք չուներ թույլ տալու, որ պարտք ձևավորվի, քանի որ էլեկտրաէներգիա մատակարարելու դեպքում հարկային մարմինները միանգամից նրա նկատմամբ հարկային պարտավորություններ են ներկայացնում ավելացրած արժեքի հարկի մասով: Եվ ես կարծում եմ, որ այդ պարտքը կուտակվել է ներքին պայմանավորվածությունների արդյունքում»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀԷՑ-ը երկու ճանապարհ ուներ՝ կարող էր գումարը գանձելու հայց ներկայացնել: Բայց դա գրեթե անհնար է այսօրվա դրությամբ, այդ պատճառով էլ սնանկացման հայտով է դիմել՝ հույս ունենալով, որ եթե ինքը առաջինը դիմի, հնարավորություն կունենա իր պարտքը ամենաշուտը ստանալու՝ հատկապես, երբ տեսնում է, որ «Նաիրիտի» նկատմամբ արդեն սնանկացման գործընթաց է սկսվել:

Եվ հիմա երբ ՀԷՑ-ը տեսնում է, որ կարծես «Նաիրիտի» փակման գործընթաց է սկսվում, մտահոգ է, թե՝ իր պարտքերը կվճարե՞ն, թե՞ ոչ: Հիմա երկու ճանապարհ կա՝ կամ դիմել գումարներ գանձելու, ինչի հնարավորությունը գրեթե զրո է, կամ մնում է միայն մի քայլ. հավանաբար մտածում է, որ սնանկացման գործընթացով եթե ինքը առաջինը դիմի, հնարավորություն կունենա ամենաշուտը ստանալու:

Վ. Խաչատրյանը նաև կարծում է, որ ՀԷՑ-ի այդ քայլը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը վիրավորված է Հայաստանի իշխանություններից, քանի որ ոչ ֆորմալ պայմանավորվածություններ են խախտվել, ու հիմա ինքը պատմությունների մեջ է ընկել: Խոսքը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառով ավելի քան տասը օր տևող նստացույցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում