Երգչուհի Շակիրան հրապարակել է կրտսեր որդու նոր լուսանկարները: Հունիսի 29-ին երգչուհու ու ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդին դարձել է 5 ամսական: Ծնողներն այդ փոքրիկ, թեև կարևոր ամսաթիվը նշել են ինչպես հարկն է: Այս մասին տեղեկացնում է Starslife.ru-ն։
Երգչուհին որդուն շնորհավորել է նաև սոցցանցում: Նա որդու լուսանկարը հրապարակել է Instagram սոցցանցում և շնորհավորել ծննդյան կապակցությամբ: Շակիրայի երկրպագուները նույնպես միացել են շնորհավորանքին, սակայն նրանք չեն կարողացել նշել, թե որքանով է նա նման իր ավագ եղբորը:
Սաշան ծնվել է այս տարվա հունվարի 29-ին, Բարսելոնում: Նա Շակիրայի ու Պիկեի երկրորդ որդին է: