Նավթի համաշխարհային գներն իջնում են երկուշաբթի Հունաստանի պարտքային հարցով անորոշության, ինչպես նաև ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հյուսիսծովյան Brent խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.26 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62.47 դոլարի, իսկ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը գրանցել է 1.49 տոկոսի անկում՝ հասնելով մեկ բարելի դիմաց 58.75 դոլարի։
Եվրախմբի վերջին հանդիպման ժամանակ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների և միջազգային վարկատուների միջև պահպանվել են զգալի տարաձայնություններ երկրում բարեփոխումների և բյուջետային տնտեսվարման հարցերով։
Հունաստանի պարտքային հարցով անորոշությունը հանգեցրել է դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի նվազման։ Ամերիկյան ուժեղ արժույթը բարձրացնում է նավթի գինը արտարժույթ ունեցողների համար։