Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սպանությունը չի կարող երկար թաքցվել. ճշմարտությունը ջրի երես դուրս կգա. Քրիս Բոհջալյան

«Մարտին 3 օր անցկացրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Պատասխանատվություն 2015» համաժողովին, որը Հայ հեղափոխական դաշնակցության հովանավորությամբ անցկացվեց Մանհեթենում։ Վերջին օրվա ավարտին ես միանգամից ակտիվացա և սպառվեցի։ Ոգեշնչված էի արտիստների, ակտիվիստների և մտավորականների կրքից, բայց էմոցիոնալ առումով ճմլվել էի երեք օրերի ընթացքում պատկերված իրողություններից։ Այս մասին The Armenian Weekly-ում գրում է հոդվածագիր Քրիս Բոհջալյանը։

Անհնար էր չխորհել Արևմտյան Հայաստան իմ այցերի և այն ամենի մասին, ինչ տեսել էի այնտեղ։ Վերադարձա Վան, Խարբերդ և Դիարբեքիր։ Վերադարձա Չյունգուշ և Դուդանի ճեղքվածք, Դիգոր։

Դիգորը քարտեզներից շատերի վրա չկա, որոնց մենք՝ հայ ուխտավորներս, հետևում ենք երբեմնի մեր աշխարհ կատարվող ուղևորությունների ընթացքում։

Քաղաքում մոտ 2500 բնակիչ կա, մեծամասամբ քրդեր։ Բայց այն հեռու չէ Անիից։ Այն Հայաստանի սահմանից հեռու է 20 մղոնից ոչ ավելի։ Պարբերականի խմբագիր Նանոր Բարսումյանը եղել է այնտեղ։ Այնտեղ եղել է նաև նրա նախորդը՝ Խաչիկ Մուրադյանը։

1950-ականներն էին, երբ թուրքական փոքր զորակազմ շարժվեց Դիգորից արևմուտք գտնվող քարքաոտ սարահարթ և պայթուցիկներ տեղադրեց միջնադարյան 5 քարե եկեղեցիներում, որոնք ձևավորում են հայկական մեկուսի Խծկոնք վանքը։ Եվ այնուհետև նրանք պայթեցրել են դրանք։ Լսել եմ, որ 5 եկեղեցիներից ամենամեծի՝ Սուրբ Սարգսի մի հպարտ մասը դեռևս կանգուն է։

Բոլորս գիտենք, թե որքան սարսափելիորեն երկար Թուրքիան կշարունակի ժխտել ցեղասպանությունը։ Գիտենք, որ կառավարությունը պաթոլոգիկ է, գիտենք, որ այն մոտենում է օսմանյան ռեժիմի հանցագործությանն արհամարհանքի արժանի, ստալինյան ոճի վճռականությամբ՝ վերագրելու պատմությունը ստերի, աղմուկի և սպառնալիների միջոցով։

Բայց եթե ցանկանում եք ձեր աչքերով տեսնել այն մանրամասները, որոնց դիմել է կառավարությունը՝ անատոլիական հարթավայրերում հայկական ներկայության պատմական իրողություն ժխտելու համար, այցելեք Սուրբ Սարգիս։ Ես անցած ամառ ընտանիքիս հետ ուղևորվել էի այնտեղ։

Սուրբ Սարգիսը գտնելը հեշտ չէ։ Մենք գտանք այն, որովհետև ճանապարհորդում էինք Խաչիկի հետ, որը ծանոթ է Դիգորի քաղաքապետին, որն իր հերթին մեզ գիդ է առաջարկել գյուղից՝ ուղղորդելու մեզ այնտեղ։

Մենք մագլցեցինք անապատանման լեռներով մինչ սարահարթի ծայրը, նայեցինք ներքև, և այնտեղ Սուրբ Սարգիսն է։ Եկեղեցու կենտրոնը և հայկական գմբեթը, չնայած պատերի մեծ անցքերին, վերապրել էր պայթյունը՝ նկարագրում է հոդվածագիրը։

Այնտեղ հասնելով՝ նրան հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես են թուրք զինվորներն այնտեղ հասցրել պայթուցիկները՝ պարաններո՞վ, ուսապարկերո՞վ, թե՞ այլ կերպ։

Հոդվածագիրը նշում է, որ եկեղեցիները կառուցվել էին 11-13 դարերում։

Նա այցելել է պատմական Հայաստանի բազմաթիվ հայկական ավերակներ, 30-40 տարբեր վանքեր ու եկեղեցիներ այնպիսի վայրերում, որոնք դժվար է քարտեզի վրա գտնելը։ Որոշ առումներով դա հիշեցնում է այց Շոտլանդիայոմ պահպանված մարոց կամ Հռոմի հնագույն քաղաք։ Այսօր ավերակների զգալի մասն անհետացել է ընդերքում։

Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է՝ գրում է հոդվածագիրը։ «Ահա թե ինչու վանականների արտաքսումից տասնամյակներ անց թուրքերը փորձել են պայթեցնել վայրը, մեկը հավանաբար մի քան տասնյակ եկեղեցիներից, որոնք պետք է պայթեցնեին 1950-ականներին։

Կինս ու ես ենթադրում էինք, որ Սուրբ Սարգսի կանգուն լինելու միակ պատճառն այն է, որ զինվորները փախել են պայթուցիկից, և բավականին աշխատանք է պահանջվել վերադառնալու և գործն ավարտին հասցնելու համար»,- գրում է Քրիս Բոհջալյանը։

Բայց, ինչպես Շեքսպիրն էր ասում, ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։

«Պատասխանատություն 2015» համաժողովի ավարտին ես սպառված էին, ես նաև վստահ էի, որ մենք՝ հայերս, հաղթում ենք»,- գրել է նա և հավելել,- «մինչ այդքան շատ նախնիների ձայներ լռեցվել են, նրանց ժառանգները խոսում են ավելի կրքոտ և հզոր, քան երբևէ»։ «Երկար»-ը համապատասխան տերմին է, մեկ դարը երկրաբանական առումով մեկ ակնթարթ է։

Դու կարող ես պայթեցնել վանքը, բայց չես կարող ահաբեկել ճշմարտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում