Մայիսին սննդամթերքի համաշխարհային գները ընկել են՝ հասնելով 2009 թվականի սեպտեմբերից ի վեր նվազագույն մակարդակի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Սննդամթերքի գների ցուցիչը նվազել է 1.4 տոկոսով՝ հասնելով 166.8 կետի։ Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 20.7 տոկոս։ Մթերքները ամենամեծ գնանկումն են դրսևորել հացահատիկի, կաթնեղենի ու մսեղենի շուկաներում։ Կարագի և շաքարավազի գները հակառակը՝ մայիսին աճել են։
Հացահատիկային մթերքների գների անկումը կազմակերպությունը կապում է այս տարվա բերքի դրական կանխատեսումների և թույլ առևտրային հեռանկարների հետ։