Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Օրը. 1975թ. հունիսի 4-ին ծնվել է Անջելինա Ջոլին

Անջելինա Ջոլին ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին՝ Լոս Անջելեսում: Նրա հայրը հայտնի դերասան Յոն Վոյթն է, մայրը՝ Մարսելին Բերթրանը, նույնպես դերասանուհի է, սակայն ավելի քիչ ճանաչված։ Այս մասին գրում է Calend-ը:

Անջելինայի դեբյուտը կինոյում տեղի է ունեցել 1982-ին. նա հոր հետ նկարահանվել է «Ելք որոնելիս» ֆիլմում: 11 տարեկանում նա դերասանի վարպետություն է սովորել Լի Ստրասբերգի ստուդիայում, այնուհետև ուսուցումը շարունակել Բևերլի Հիլզի բարձրագույն դպրոցում։

Արդեն 14 տարեկանում նա հագուստի ցուցադրությունների ժամանակ մոդել էր աշխատում:

Ջոլիի կյանքի կարևորագույն փուլ դարձավ «Ցանցահենները» (1995) ֆիլմը, որի նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ Ջոնի Լի Միլերի հետ, ով դարձավ նրա ամուսինը։ Սակայն ամուսնությունը տևեց ընդամենը 3 տարի՝ մինչև 1999թ. հունվար:

Նոր դերերը նրան երկար սպասեցնել չտվեցին, և հաջորդող մի շարք դերերը նպաստեցին որպես դերասանուհի նրա կայացմանը։ Սակայն նա մեծապես հայտնի դարձավ 1997-ին՝ «Ջորջ Ուոլաս» ֆիլմի նկարահանումներից հետո։ Այդ ֆիլմում նա երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի: Մեկ տարի անց Ջոլին միևնույն մրցանակը ստանում է «Ջիա» ֆիլմի համար:

Այնուհետև դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք և Նյու Յորքի համալսարանում հաճախել սցենարիստների դասընթացների։ Հոլիվուդ նրա աստղային ճանապարհը բացեցին կինովարձույթում մեծ հաջողության հասած մի շարք ֆիլմեր։

2000-ի մայիսին Անջելինան 2-րդ անգամ է ամուսնացել, այս անգամ՝ Բիլի Բոբ Թորնթոնի հետ, սակայն այդ ամուսնությունը ևս երկար չտևեց:

«Միստր և միսիս Սմիթ» ֆիլմում նկարահանումներից հետո Անջելինան ամուսնացավ երրորդ անգամ՝ Բրեդ Փիթի հետ: 2006-ին ծնվեց նրանց դուստրը՝ Շիլոհ Նուվելը: 2008-ին Անջելինան լույս աշխարհ բերեց երկվորյակներ Նոքս Լեոնին և Վիվյեն Մարչելին: Այսօր զույգը 6 երեխա ունի, որոնցից 3-ը որդեգրված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում