Դյուկի համալսարանի աշխատակիցները անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում համեմատել են գիշերային հանգստի ազդեցությունը կնոջ և տղամարդու գլխուղեղի վրա, գրում է toneto.net-ը:
Նրանք եզրակացրել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է խոր քնեն, քանի որ նրանց բնությունը կենտրոնացած է բազմախնդրայնության վրա, ուստի նրանց հարկավոր է ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին:
Ու եթե կանայք չեն քնում ինչպես հարկն է, կզարգանա դեպրեսիա: Բացի դրանից՝ նման կանայք մշտապես զայրանում են, պնդում են գիտնականները:
Տղամարդկանց համար քիչ քնելը նման խնդիրներ չի հարուցում: Նշվում է նաև, որ անբավարար քունը մեծացնում է սրտային անբավարարությունների և հոգեկան շեղումների հավանականությունը: