Սեն-Նազերեում երկրորդ ուղղաթիռակիր «Միստրալի» կառուցման ավարտի մասին լուրերը հաստատել է Force Ouvriere արհմիության ներկայացուցիչ Նաթալի Դյուրան-Պրանբորնը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն հղում կատարելով Ֆրանսիական Զ՚ԼՄ-ներին:
«Պատրաստի «Սեվաստոպոլը» և «Վլադիվոստոկը» հանգիստ կսպասեն, թե երբ նախագահ Օլանդը կկողմնորոշվի ռուսական նավերի ապագայի հարցում՝ այն նավերի, որ Ֆրանսիան հրաժարվում է տալ Ռուսաստանին Ուկրաինայի ճգնաժամի պատճառով»,- նշում է presseocean.fr հրատարակչությունը:
Հիշեցնենք, որ երկու ուղղաթիռակիրների պայմանագիրը կնքվել էր ֆրանսիական DCNS և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունների միջև, որի արժեքն է 1,2 միլիարդ եվրո: