Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Եթե այդպես է` միջնորդ դարձրեք Անտարկտիդային»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԵԱՀԿ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
– Պարոն Կազիմիրով, ինչպե՞ս կմեկնաբանեք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ աստրախանյան եռակողմ հանդիպումը: Արդյո՞ք կողմերին հաջողվեց իրական առաջընթաց ունենալ, եւ ինչո՞ւ, ըստ ձեզ, ՌԴ նախագահը հանդիպումից հետո խոսեց մեկամսյա ժամկետի մասին: Դա սովորական հայտարարությո՞ւն էր, թե՞ պարոն Մեդվեդեւն, այնուամենայնիվ, նման հայտարարություն անելու հիմք է ունեցել:
– Ես կարծում եմ, որ հանդիպումն ինքնին կարեւոր էր: Քանի որ բանակցային գործընթացում եւ Ղարաբաղի շուրջ նկատվող լարվածության ֆոնին այն կարծես գործընթացը կրկին վերադարձնում է բանակցային հուն: Այնպես որ, միայն այդ հանգամանքը արդեն բավարար կլիներ, որպեսզի արդարացներ Աստրախանում նման հանդիպում անցկացնելու խելամտությունը: Ինչ վերաբերում է դրա արդյունքներին, ինձ չի զարմացնում այն, որ առաջին պլան են դուրս գալիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են զինադադարի ամրապնդումն ու ռազմական ոլորտում վստահության ձեռքբերումը: Քանի որ եթե ապագա համաձայնագրի, այս կամ այն հիմնարար սկզբունքների, ձեւակերպումների համաձայնությամբ, դեռ ինչ-որ տեղ կարելի է սպասել, ապա սա լիովին անհետաձգելի հարց է, որը պահանջում է առաջին հերթին ապահովել բանակցային գործընթացը` զինադադարի պայմանների պահպանմամբ: Չի կարող բանակցային գործընթաց լինել, եթե այդ պայմանները փլուզվեն: Բանակցային գործընթացում նման փլուզում թույլ չտալու փորձ ենք մենք տեսնում աստրախանյան հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին, ապա, իհարկե, շատերը կցանկանային, այդ թվում նաեւ ես, հույս ունենալ, որ կիրականանար այն, ինչ ասվել է Մեդվեդեւի կողմից, որ այս մեկ ամսվա ընթացքում կաշխատեն ԱԳ նախարարները, եւ գուցե հնարավոր լինի ստորագրության համար ինչ-որ փաստաթուղթ ներկայացնել կողմերին: Բայց կա այսպիսի ռուսական ձեւակերպում. «Ես անձամբ սիրով կսխալվեի իմ հոռետեսության մեջ, եւ թող կյանքը հերքի ինձ»: Ես այդքան էլ դրան չեմ հավատում եւ ուրախ կլինեի, եթե այդ հարցում սխալ լինեմ:
– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ «ճանապարհային քարտեզը» պատրաստ է: Դա զոնդա՞ժ է, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթուղթ` անկախ դրա բովանդակությունից եւ կարեւորությունից, կարող է ներկայացվել կողմերին:
– Նայեք` ի՞նչ է «ճանապարհային քարտեզը»: «Ճանապարհային քարտեզը» դա միջոցառումների հերթականություն է, որոնք պետք է իրականացվեն ուղիղ, տրամաբանական փոխկապակցվածությամբ եւ հետեւողականությամբ: Այսինքն` մի բան պետք է անի մի կողմը, եւ ապա ինչ-որ մի բան էլ պիտի անի մյուս կողմը, եւ այսպես շարունակ: «Ճանապարհային քարտեզը» ասես երկու ատամնավոր անիվ լինի, որոնցից մեկը շարժում է մյուսին: Իհարկե, շատ կցանկանայինք հավատալ, որ կողմերը մոտ են նրան, որպեսզի ստեղծեն «ճանապարհային քարտեզի» նման մի բան: Բայց ես դեռ դրան չեմ հավատում, որովհետեւ մի շարք հարցերում կողմերի դիրքորոշումները, ընդ որում, սկզբունքային հարցերում, տարբեր են: Ասենք` նույն հարցը, որ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք համընդհանուր քվեարկությանը` իրավականորեն պարտավորեցնող ԼՂ վերջնական կարգավիճակի հարցում: Այստեղ չկա դիրքորոշումների մոտեցում: Ուստի, անգամ եթե արձանագրեն, որ այդ հարցը կողմերը հավելյալ կքննարկեն, կորոշեն հետագայում, հասկանում եք` սա նշանակում է մտնել անորոշության մեջ: Քանի որ, իհարկե, անհրաժեշտ են կոնկրետ ժամկետներ, կոնկրետ պայմաններ այդ ռեֆերենդումի, պլեբիսցիտի համար, կամ ինչպես ցանկանում եք դա անվանեք` Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտություն: Ըստ իս, ցավոք սրտի, չկան նման «ճանապարհային քարտեզ» ստեղծելու նախապայմաններ: Դրա համար կողմերը պետք է ամեն ինչ փոխկապակցեն ոչ միայն տրամաբանական հերթականությամբ, այլ նաեւ մեկնաբանական առումով: Կողմերը այնքան պարտավորեցնող չեն, որպեսզի հավաստիացնեն իրար, անգամ եթե դա հանձնեն թղթին, որ յուրաքանչյուր «ատամնավոր անիվի մոտեցումը» կիրականացվի իր ժամանակին: Ուստի, ես այդ հարցում բավականին հոռետեսորեն եմ տրամադրված: Եվ ինչպես նշեցի, ուրախ կլինեմ, եթե սխալվեմ: Եթե պարոն Նալբանդյանը եւ պարոն Մամեդյարովը, ինչպես ասվում է, «դիմակազերծեն» իմ թերահավատությունը եւ գործով ապացուցեն ինձ հակառակը:
– Պարոն Կազիմիրով, իսկ եթե Ռուսաստանն իրապես շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ, ապա ինչո՞ւ է մի կողմից երկարաձգում Հայաստանում իր ռազմաբազայի ժամկետը, մյուս կողմից էլ` զենք եւ մասնավորապես, C-300 համակարգեր վաճառում Ադրբեջանին:
– Ե՛վ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում, իսկ հուսանք` դա բնորոշ չէ Լեռնային Ղարաբաղին, ամեն ինչի մասին դատում են եւ ամեն ինչին նայում են շատ նեղ օպտիկական մի լուսավորությամբ: Քանի որ ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները ամեն ինչին նայում են այդ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ուստի, եթե դու մեկին բարեւել ես Բաքվում, նշանակում է դու արդեն Երեւանի համար ընկեր չես, կամ էլ եթե ինչ-որ բարի ժեստ ես արել Երեւանի հանդեպ, նշանակում է դու Բաքվի համար ընկեր չես: Հասկանում եք, ձեր մոտ ողջ աշխարհի սեւ-սպիտակ ընկալում կա` այդ հակամարտության պատճառով: Մինչդեռ աշխարհը գունավոր է: Ոչ մի երկիր չի փորձելու իր քաղաքականությունը հարմարեցնել այն բանին, թե ինչ-որ մեկը Ադրբեջանում կամ Հայաստանում վատ կմտածի մեր մասին: Ամեն երկիր, իհարկե, վարելու է իր արտաքին քաղաքականությունը` իր շահերին համապատասխան: Եվ այդ շահերը չեն կարող տատանվել ինչ-որ անբարենպաստ արձագանքներով` այս կամ այն կողմից: Այսպիսի արտահայտություն կա, որը կարծես ինչ-որ ամերիկացի սենատոր էր օգտագործում իր խոսքում: Ես գուցե մի քիչ կոպիտ արտահայտվեմ, բայց դա ավելի պատկերավոր կդարձնի իրավիճակը: Նա ասում էր. «Պոչերը շարժում են շներին»: Այնպես որ, հասկացեք, որ չեն կարող խոշոր տերությունները, այս դեպքում Ռուսաստանը չի կարող առաջնորդվել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի այս կամ այն շահով: Իհարկե, խոսքը կենսական շահերի մասին չէ, խոսքը ինչ-որ մանր շահերի մասին է: Բա, իհարկե, Ռուսաստանը վարելու է իր քաղաքականությունը: Զենք է վաճառում, նախ պարզ է, որ դա պաշտպանողական զենք է եւ ոչ թե հարձակվողական եւ այլն: Խոշոր պետությունները չեն կարող իրենց շահերը հարմարեցնել փոքր երկրների շահերին: Պետք է ուղղակի այդ հարցերում իրատես լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում