Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Նորթ Ուեսթի ծնողները ոչ թե հայտնիներ են, այլ սովորական մարդիկ, ովքեր իրենց աղջկան են հատկացնում ամբողջ ազատ ժամանակը, հայտնում է viva.ua-ը: Ինչո՞ւ: Որովհետև դատելով սոցցանցերում Քարդաշյանի անձնական էջի լուսանկարներից, նա փոքրիկ Նորթի հետ է անցկացնում ամբողջ օրեր: Վերջերս երջանիկ մայրը համացանցում տեղադրել է մի լուսանկար, որտեղ նրա 2-ամյա դուստրը լողանում է և անկեղծորեն հիանում օճառի պղպջակներով: