ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, ու նորմալ է, որ այդ երկիրը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ավելի նախաձեռնողական հայտարարությունները, ինչի ականատեսն ենք եղել նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պարագայում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ռուսական կողմի հայտարարությանը, որ մտադիր են տեղից շարժել Ղարաբաղյան հակամարտությունը: