Սիրիայում հայերի վիճակը հիմա շատ վատ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը: Նրա խոսքերով` սիրիահայերից ով ցանկանում է գալ Հայաստան, նրա համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները հեշտացված են:
Փոխարտգործնախարարի տվյալներով՝ այս պահին Սիրիայում մնացել են մոտ երկու տասնյակ հազար հայեր: Ս.Մանասարյանը, սակայն, հրաժարվեց անդրադառնալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: