Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Աբովյանում այսօրվանից քարոզարշավ է. Թեկնածուները տրամադրված են մարտական՝ առանց զիջումների

Այսօր՝ մայիսի 26-ին, Աբովյանում պաշտոնապես մեկնարկում է քաղաքապետի ընտրության քարոզարշավը: Թեկնածուներն այսօրվանից արդեն զբաղված էին նախընտրական շտաբերի բացմամբ ու քարոզարշավի նյութերի, թռուցիկների ու բուկլետների տպագրության աշխատանքներով:

Հիշեցնենք, որ Աբովյանում առաջադրվել է 6 թեկնածու, որոնցից երկուսի՝ կեղծ Արթուր Գեղամի Հարությունյանի ու Սամվել Հակոբյանի «գոյության» մասին լուրջ կասկածներ կան: Համենայն դեպս` առաջադրումից մինչ այս պահը որևէ մեկը նրանց ոչ տեսել է, ոչ՝ լսել:

Մյուս չորս թեկնածուից անկուսակցական, սակայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը վայելող Վահագն Գևորգյանը դեռևս քարոզարշավը չսկսած էր քարոզարշավ իրականացնում: Նա այսօր չպատասխանեց մեր զանգերին, որի ժամանակ մենք ցանկանում էինք պարզել, թե հատկապես ինչ ծրագրով է առաջադրվել և ինչպես է, աբովյանցիներին անծանոթ լինելով, համոզելու նրանց, որ հենց ինքը պետք է քաղաքապետ դառնա:

Քաղաքապետի մեկ այլ թեկնածու` նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առանձնապես պլաններ չունի քարոզարշավի հետ կապված: Առանձին բակային կամ թաղային հանդիպումներ չի իրականացնելու, քանի որ, իր խոսքով, աբովյանցիներն իրեն 3 տարեկանից են ճանաչում: «Ես ընդամենը իմ շենքի վրա նկար եմ փակցրել, որ այլևս չասեն, թե սա է ինձ առաջադրել, նա է առաջադրել, սրա մարդն եմ, նրա մարդն եմ: Իմ հույսն ու հավատը ժողովուրդն է, որը գիտի, թե ես ով եմ: Բոլորն ինձ ճանաչում են, 70 տարի է իրենց հետ են: Այնպես որ, մի դրամ ավել չեմ ծախսելու»,- ասաց Իսրայելյանը` ևս մեկ անգամ քննադատելով իր նախորդի աշխատանքը: «Նրանց դեպքում ամեն ինչ անձնական շահի համար է եղել, իրենց գրպանի համար՝ հացի կրպակից սկսած մինչև մեծ բիզնեսներ: Եվ ամեն ինչ արել են, որ մարդիկ չկարողանան ապրել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այդ իրավիճակում ճիշտ չէ՞ր լինի համախմբվել մեկ թեկնածուի շուրջ և այդպես գնալ ընտրության, այլ ոչ թե առանձին-առանձին, Իսրայելյանը նկատեց. «Ես նպատակային եմ գնում ընտրության, որ այս քաղաքում հույսը, հավատը վերականգնվեն, ժողովրդի վիճակը փոխվի, մտածելակերպը փոխվի: Ես ամենափորձվածն եմ: Ժամանակին ինձ խաբել են, համոզել են, ու ես քաղաքը տվել եմ իրենց: Ընտրության չգնալով` իմ ձեռքով եմ քաղաքը տվել իրենց, բայց հիմա չեմ պատրաստվում նույն սխալը կրկնել և քաղաքը զիջել դրածոներին»:

Իսրայելյանը նկատեց, որ շատ մարտական է տրամադրված, հատկապես ընտրությունների օրվա առիթվ, և թույլ չի տալու քվեարկության ոչ մի կեղծիք, ինչի վտանգը, ԸԸՀ նախագահ Սիսակ Մեսրոպյանի դեպքում մեծ է: «Ես ասել եմ, որ խախտում անողը չի ներվելու: Այդ Մեսրոպյանը ընտրության թվերը վերցրած վազում է Ծառուկյանի, Կարոյի, ապա նաև սափրագլուխ Էդոյի մոտ, բայց ես դա թույլ չեմ տա: Ասել եմ՝ կհաղթեք, հաղթեք, բայց ազնիվ ձևով: Իսկ ազնիվ ճանապարհով իրենք հաղթանակի չեն հասնի, քանի որ ժողովուրդն իրենց տանել չի կարողանում: Հոգնել է»,- նկատեց նախկին քաղաքապետը:

Քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Գագիկ Ծառուկյանի ազգական Էդվին Թադևոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վաղը առավոտից արդեն հանդիպումներ ունեն ընտրողների հետ, շտաբերը բացել են, նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են: «Այդ 10 օրը ճիշտ օգտագործելու ենք ամենաբարձր մակարդակով ու գնում ենք հաղթանակի»,- ասաց Թադևոսյանը: Վերջինիս խոսքով` այս օրերին նկատվեցին ֆավորիտ թեկնածուները: Իր խոսքով` ռեալ թեկնածուների հետ հարաբերություն կա, շփվում են, իսկ որոշներին անգամ թեկնածու չի համարում: Ինչ վերաբերում է կոնսոլիդացիային, ապա ասաց, որ ինքը ոչ ոքի շուրջ չի համախմբվի, իսկ ով կցանկանա իր հետ համախմբվել, ապա ինքը պատրաստ է քննարկելու առաջարկը:

Վահագն Գևորգյանի հիմնական մրցակից համարվող Արթուր Հարությունյանը (Պալաչ) ևս պատրաստվում էր վաղվանից հանդիպումներ իրակնացնել: Ասաց, որ հստակ ծրագիր ունեն ու գնում են հաղթանակի: «Նորմալ, օրինակելի քարոզարշավ ենք իրականացնելու: Հանդիպելու ենք ժողովրդի հետ ու ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Աբովյանցին մեզ ճանաչում է, շատերին է ճանաչում և հաստատ ճիշտ կկողմնորոշվի»,-ասաց նա:

Նշենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրությունը նախատեսված է հունիսի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում