Ուկրաինան նախատեսում է մասնակցել «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին, գրում է RIA Novosti-ն:
Այս տարի Ուկրաինան 12 տարվա ընթացքում առաջին անգամ բաց թողեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը, ինչը մեկնաբանվում է երկրում ֆինանսական և քաղաքական դժվարություններով:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջորդ տարի Ուկրաինան կմասնակցի՞ «Եվրատեսիլ»-ին, երկրի Ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան ասել է` այո, կմասնակցի: