Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Վերջ, այլևս միայն նոր անելիք

Այսօր ապրիլի 24-ն է: Այդ արտահայտությունն արդեն ավելորդ է դարձնում բոլոր հավելյալ բացատրությունները, թե ինչ օր է այսօր: Ինչ օր է աշխարհասփյուռ հայության համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում: Այսօր մեր պատմության մեծագույն ողբերգության օրն է, նաև մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկի և ոճրագործություններից մեկի օրը: Ողբերգություն և ոճրագործություն, որ գործվեց 100 տարի առաջ և առ այսօր չի արժանացել համընդհանուր համաշխարհային դատապարտման:

Տասնամյակների ընթացքում ապրիլի 24-ին, հայոց մեծագույն կորստի, ցավի, ողբերգության, մարդկության պատմության այդ ամոթալի էջերից մեկի, մարդկության դեմ առաջին խոշորագույն հանցագործության մասին ասվել է գրեթե ամեն ինչ, տրվել են գրեթե բոլոր գնահատականները, բնորոշումները, բերվել են բոլոր փաստարկները, կոտրվել են բոլոր «հակափաստարկները»: Այլևս թվում է, որ անհնար է այս կապակցությամբ ասել որևէ բան, և իմաստ էլ չունի թերևս որևէ հին բան, որևէ ասված բան կրկնելը այս կապակցությամբ, քանի որ տարիների, տասնամյակների ընթացքում ասվածը բոլորի հիշողության մեջ է, անգամ նրանց գենետիկ հիշողության մեջ, ովքեր տարիքի բերումով չեն լսել այն, ինչ ասվել է այս տարիների ընթացքում:

Նոր ասելիք այլևս չկա, պետք է անելիքը լինի նորը: Եվ սա պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային մեսիջը և՛ մեզ՝ համայն հայությանը, և՛ աշխարհին: Այլևս պետք է նոր լինի միմիայն անելիքը, և 100-րդ տարելիցին, գենետիկ հիշողությանը, պատմական հիշողությանը պետք է հաստատուն կերպով լրացնի և այդ հիշողությունը պետք է ամուր կերպով ծանրացնի ապագայի գիտակցումը: Այդ անելիքի գիտակցումով պետք է հայ ժողովուրդը մտնի Ցեղասպանության մեծագույն ողբերգությանը հաջորդող գալիք հարյուրամյակ: Հարյուրամյակ, որտեղ երևի թե այլևս պետք է շեշտը դնենք ոչ թե նրա վրա, թե ով կճանաչի կամ չի ճանաչի Ցեղասպանությունն աշխարհում, այլ շեշտը դնենք մեզ՝ Ցեղասպանությունը վերապրած ժողովրդին, Ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգներին, նրանց հավաքականությունը, նրանց պետականությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու վրա:

Դա նշանակում է ապրել, բայց նորովի, ապրել ոչ թե զոհի բարդույթով, ոչ թե ողբերգությամբ ամրացող ինքնագիտակցությամբ ու հավաքականությամբ, ոչ թե պատմական հիշողության ցեմենտով, այլ ապրել ապագայի տեսլականով, հավաքականանալ պետականության գաղափարի, այդ պետականության մրցունակության, համաշխարհային ընտանիքում նոր խոսք ասելու և համաշխարհային կյանքում այդ նոր խոսքի միջոցով նաև մեր պատմական ցավն ու իրավունքը աշխարհին նորովի լսելի ու ճանաչելի դարձնելու նպատակադրումով: Այլևս մեր ցավով չէ, որ պետք է մեզ ճանաչեն, այլ մեր ցավին պետք է տեղեկանան մեզ ճանաչելու միջոցով, հետևաբար` մեր գործով, մեր կյանքով, մեր հաջողություններով, համաշխարհային կյանքում իրենց տեղն ու արժեքն ունեցող մեր ձեռքբերումներով, մեր մասնակցությամբ: Եվ դա լինելու է լավագույն ու խոսուն, հնչեղ հիշատակը մեր անմեղ նահատակների, հիշատակն այնտեղ, ուր կհասնի մեր գործը:

Եվ այս իմաստով, մենք՝ Հայաստանը, երիտասարդ, նոր, ժամանակակից, պատմական բարդույթներից և կարծրատիպերից ազատ Հայաստանն` ի դեմս Հանրապետության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ հազար քաղաքացիների, ականատես եղավ փառահեղ մի գործի՝ System of a Down հանրահռչակ ռոք խմբի համերգի տեսքով: Ամերիկահայ հանրահայտ ռոք երաժիշտները իսկական ոգեղեն հրավառություն արեցին Հանրապետության հրապարակում: Եվ չնայած առաջին հայացքից ռոք համերգն ու Ցեղասպանության հիշատակի օրը կարծես թե չեն ներդաշնակվում, սակայն հայկական ռոք խմբի փառահեղ համերգը՝ հենց ցեղասպանությունների կանխարգելման խորագրի ներքո, իրականում հենց վերապրումի համերգ էր, ապրելով հիշելու, կյանքով հիշատակելու ակցիա:

Սերժ Թանգյանն ու ընկերները արթնացրին Հայաստանի ոգին, հանդիսացան վերջին օրերին մեկն այն խթանիչներից, որ կյանք է բերում` զոհի հոգեբանության փոխարեն, որ աշխարհ է բերում` մեկուսացվածության ու բարդույթավորվածության փոխարեն: Եվ այսօրվանից պարզապես մեր բոլորիս առաջ այդ ամենը պահելու խնդիրն է, նոր նինջ թույլ չտալու խնդիրը, արթնանալուց հետո նոր գործի խնդիրը: Կլուծենք այդ խնդիրը, ուրեմն կվերականգնենք պատմական արդարությունը: Չենք լուծի, ուրեմն պահանջատեր պետք է լինենք նախևառաջ ինքներս մեզանից, մեր շրջապատից, հետո նոր աշխարհից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում