Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում անջատողականների զավթած տարածքների ճանաչումը Կրեմլի կողմից կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Այդ պատճառով ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այն, ինչ մենք լսել ենք, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Շտայնմայերն ընդգծել է, որ Ուկրաինայի միասնականությունը պետք է պահպանվի: Նրա խոսքով` հակամարտող կողմերը Մինսկի համաձայնագիրը ստորագրել են՝ հիմնվելով այս պայմանի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման հավանականությունը: