Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին-2. ԱՄՆ այցելելու վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

«Առաջին լրատվական»-ը ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն է տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Տուին, ում պատասխանները կհրապարակվեն թերթում և մեր կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին ու ԱՄՆ ուղևորություններին: Միացյալ Նահանգները Հայաստանից ժամանած այցելուներին առաջարկելու շատ բան ունի` կարող եք ծանոթանալ ԱՄՆ պատմությանը, մշակույթին, ճաշակել ամերիկյան ուտեստներն ու գինիները, տեսնել ԱՄՆ ճարտարապետությունը, լինել ծովափնյա հանգստավայրերում ու ազգային պարկերում: Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ հյուպատոսին ուղղված մեր հարցերն ու նրա պատասխանները:

Ողջույն: Ձեզ ենք նարկայացնում Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին տեսաշարի երկրորդ թողարկումը: Իմ անունը Ֆրենկ Տու է և ես ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսն եմ: Ամեն ամիս ես պատասխանելու եմ էլեկտրոնային փոստի, Թվիթերի կամ Ֆեյսբուքի միջոցով ուղարկած ձեր բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ԱՄՆ վիզաներին: Խնդրում ենք, հաշվի առնել, որ կոնկրետ գործերի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող տրամադրել՝ ելնելով անձի տվյալների գաղտնիության մասին ԱՄՆ օրենքից: Սակայն, հնարավորության սահմաններում, կփորձեմ պատասխանել ԱՄՆ վիզաներին վերաբերող ձեր ընդհանուր հարցերին:

Հարց պրն Ս. Սմբատյանից. Մեզ նախկինում մերժել են զբոսաշրջության վիզա: Կարող եք վերանայել այս որոշումը

Պրն Սմբատյան, շնորհակալ եմ Ձեր հարցի համար: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունում վիզայի դիմումների մեծ մասը դրական պատասխան են ստանում: Սակայն, համաձայն ԱՄՆ-ի օրենքի կան բազմաթիվ չափանիշներ, որոնց հիման վրա վիզայի հայտը կարող է մերժվել: Հայտը կարող է մերժվել, քանի որ հյուպատոսական բաժնի պաշտոնյային հասանելի չէ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը որոշում կայացնելու համար, կամ վիզայի դիմումը կարող է մերժվել, որովհետև վիզայի դասակարգումը չի համապատասխանում այցի նպատակներին կամ ԱՄՆ-ում ծրագրվող գործունեությանը, կամ դիմողի տրամադրած տեղեկության համաձայն դիմողն իրավասու չէ կամ որակորվոած չէ համաձայն ԱՄՆ օրենքի: Խնդրում ենք, հաշվի առնել, որ որոշումը կայացնելուց հետո այն վերանայման ենթակա չէ: Այն հնարավոր չէ բողոքարկել և ոչ էլ բեկանել: ՀՀ-ում ԱՄՆ-ի հյուպատոսական բաժնում մերժումների մեծ մասը հիմնված են ԱՄՆ-ի ներգաղթային և քաղաքացիության օրենքի 214(բ) կետի վրա: Դա նշանակում է, որ դիմումատուները իրենց երկրում կամ հայրենիքում ամուր կապեր չունեն: Եթե ձեր կարծիքով կա տեղեկություն, որը հաշվի չի առնվել ձեր դիմումի ուսումնասիրության ընթացքում, կամ ձեր նախորդ դիմումի ներկայացումից ի վեր էական փոփոխություններ են տեղի ունեցել ձեր գործում, ապա դուք կարող եք նորից դիմել: 214(բ) մերժումը մշտական չէ: Երբ որոշեք դիմել, պետք է կրկին լրացնեք դիմումի ձևը, վճարեք միջնորդավճարը եւ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերեք:

Հարց Արմանից. 2004թ.-ին ես մեկ տարի վավերականությամբ բազմակի մուտքի արտոնագիր եմ ստացել և մինչև այժմ չեմ օգտագործել, այսինքն չեմ ճանապարհորդել դեպի ԱՄՆ: Կարող եմ դիմել նոր՝ տաս տարի վավերականությամբ վիզայի, թե պետք է նախևառաջ պետք է օգտագործեմ իմ գործող վիզան:

Շնորհակալություն ձեր հարցի համար, Արման: Մենք ոչ մի կերպ չենք պահանջում, որ դուք օգտագործեք այդ վիզան: Դուք կարող եք թարմացնել ձեր վիզան՝ դիմելով 10 տարի վավերականությամբ վիզայի ցանկացած ժամանակ, նույնիսկ եթե ձեր գործող վիզան դեռ ուժի մեջ է: Աշխարհի ցանկացած երկրում ԱՄՆ տուրիստական կամ գործնական վիզայի դիմող ՀՀ քաղաքացիների համար վիզայի առավելագույն սահմանված ժամկետը 10 տարի է եւ բազմակի մուտքի հնարավորությամբ:

Թույլ տվեք նշել նաև, որ եթե դուք դեռ վավեր վիզա ունեք, կամ այն սպառվել է վերջին մեկ տարվա ընթացքում, դուք կարող եք դիմել վիզայի առանց հարցազրույցի ներկայանալու: Այսինքն դուք ներկայացնում եք ձեր դիմումը, բայց հարցազրույցի չեք ներկայանում: Խնդրում եմ, լրացուցիչ տեղեկատվության համար ստուգել մեր կայքը:

Հարց Վահրամից ներգաղթային վիզաների վերաբերյալ. Եղբայրս ԱՄՆ-ի քաղաքացի է: Նա դիմել է ինձ համար ԱՄՆ ներգաղթելու նպատակով: Որքան ժամանակ է պահանջվում իմ գործը նայելու համար: Կա որևէ տարբերակ կամ հնարավորություն այս ժամանակահատվածը կրճատելու համար, օրինակ հավելյալ գումար վճարելով:

Շնորհակալություն, Վահրամ, առաջին ներգաղթային արտոնագրերին վերաբերող հարցի համար: Այժմ կան երեք հիմնական տիպի ամերիկյան ներգաղթային վիզաներ: Դուք ներգաղթային վիզա կարող եք ձեռք բերել ընտանիքի, աշխատանքի, կամ Բազմազանության վիզայի ծրագրի կամ շատերին հայտնի Green Card վիճակախաղի միջոցով:

Վահրամ, քրոջ կամ եղբոր ընտանեկան կապով ներգաղթային արտոնագիրը կհամարվի F4 տեսակի վիզա: F4 և մի շարք այլ ներգաղթային արտոնագրերի տեսակները սահմանափակ են յուրաքանչյուր տարվա համար: Ողջ աշխարհում տարեկան տրամադրվում են F4 տեսակի ընդամենը 65.000 վիզաներ: Երբ դիմումների թիվը գերազանցում է սահմանված թվաքանակը, ձևավորվում է ներգաղթային դիմումների սպասման ցանկ: Եվ այդ դիմումներին ընթացք է տրվում ըստ ամսաթվերով ձևավորված հերթականության կամ միջնորդագիրը ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթային ծառայություն ներկայացնելու ամսաթվի:

Այս պահին մենք ընթացք ենք տալիս 2003 թ-ի հունվարի 1-ին կամ դրանից ավելի վաղ միջնորդագիր ներկայացրած F4 վիզայի դիմումներին: Սպասման ժամանակահատվածը կրճատելու կամ արագացնելու գործընթաց գոյություն չունի:

Եվ վերջապես, ուզում եմ նշել, որ սկսվում է մեր զբաղված աշխատանքային շրջանը, երբ մեզ դիմում են մեծ թվով գործարարներ, զբոսաշրջիկներ և ուսանողներ: Մենք ամեն ջանք կգործադրենք բոլորի համար վիզային հարցազրույցներ նշանակելու հարցում: Իսկ դուք մեզ կարող եք օգնել մեզ՝ ձեր ճամփորդության մասին իմանալուն պես հարցազրույցի պայմանավորվածություն ձեռ բերելով:

Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում