Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Քեմբրիջի համալսարանի տարածքում հայտնաբերվել է միջնադարյան գիտնականների գերեզմանոց

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի համալսարանի տարածքում գտնվող Սենթ-Ջոնս քոլեջի շենքի տակ հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանոց, որում եղել է ավելի քան 1300 գերեզման: Պարզվել է՝ ներկայիս քոլեջի տարածքում Սուրբ Հովհաննես Ավետարանիչի հիվանդանոցի մոտ կառուցված գերեզմանոցում հուղարկավորել են հիմնականում բնակչության աղքատ շերտերից գիտնականների: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent պարբերականը:

Հաղորդվում է, որ գերեզմանոցը հայտնաբերել են դեռ 3 տարի առաջ Քեմբրիջում Սենթ Ջոնսի քոլեջի շենքի տակ կատարված պեղումների ժամանակ, սակայն դրանց արդյունքները միայն այժմ են հրապարակվել: Վիկտորինյան դարաշրջանի շենքի տակ հնագետները գտել են 1300 գերեզման, ինչպես նաև 400 ամբողջական կմախք: Պարզվել է՝ գերեզմանները XIII-XV դարերի են:

Հաղորդվում է, որ գերեզմանոցը պատկանել է Սուրբ Հովհաննես Ավետարանիչի միջնադարյան հիվանդանոցին, որը գոյություն է ունեցել մինչև 1511թ.:

Հնագիտության և մարդաբանության ֆակուլտետից Քրեյգ Սեսֆորդը պարբերականին ասել է, որ հայտնաբերված գերեզմանոցն իր տեսակի մեջ խոշորագույն գտածոներից է Մեծ Բրիտանիայում:

Գերեզմանոցում հայտնաբերված աճյունների ճնշող մեծամասնությունն առանց դագաղի է եղել: Թաղվածների մոտ ոսկյա կամ այլ անձնական իրեր գործնականում չեն եղել: Սա բացատրվում է նրանով, որ գերեզմանոցը կառուցված է եղել չունևորների համար: Կանանց և երեխաներին պատկանող աճյուններն ավելի քիչ են եղել:

Միջնադարյան գերեզմանոցի մոտ հետազոտողները նաև հայտնաբերել են մանրախիճ ուղիներ, ջրհոր, տարբեր ծաղկող բույսերի սերմեր: Սա վկայում է այն մասին, որ որոշակի ժամանակ գերեզմանոց են գնացել մարդիկ՝ այցելելու իրենց մահացած մտերիմներին:

Չնայած հայտնաբերված գերեզմանոցը ժանտախտի համաճարակի հետ կապող տեղի շշուկներին՝ ուսումնասիրության ժամանակ այդ հիվանդության ոչ մի ապացույց չի հայտնաբերվել:

http://russian.rt.com/data/2/8/c/28cc5c2015e8f451dd479340c83d74cef572e278.jpg

https://pbs.twimg.com/media/CBe4BiSUYAAmsSI.jpg:large

https://pbs.twimg.com/media/CBej76XUwAArYfr.jpg:large

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում