37-ամյա լեհ հոգևորական Թոմաս Վիցորեկը որոշել է Գրիֆցին քաղաքի երեխաների միջից քշել չար ոգիներին, հայտնում է The Daily Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել աշակերտների կրոնական ճամբարում, որտեղ նրանք պետք է «ճանաչեին Աստծուն ու իրենց նվիրեին աղոթքի միջոցով հոգևոր վերածնմանը»:
Երեխաներից մեկի մոր խոսքով՝ հոգևորականը մի քանի երեխայի դուրս է բերել բեմ, ձեռքերը դրել նրանց ճակատներին ու կրկնել. «Սուրբ Հոգի, արի, Սուրբ Հոգի, արի»:
«Որոշ երեխաներ ուշաթափվել են, մյուսները սկսել են լաց լինել»,- պատմել է երեխայի մայրը:
Երբ մյուս աշակերտները փորձել են օգնել իրենց ընկերներին, Վիցորեկը նրանց հրամայել է չշարժվել՝ ասելով, թե Աստվածը մտնում է նրանց հոգիներն ու քշում չար ուժերին:
Պարբերականը դեռ չի նշում՝ պատրաստվո՞ւմ են բողոք ներկայացնել հոգևորականի դեմ: