Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են համագործակցել ի շահ Եմենում ճգնաժամի կարգավորման: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են սկսել փոխգործակցել, որպեսզի կարգավորեն ճգնաժամը Եմենում»,- ասել է նա: «Մենք Եմենում կողմերին խորհուրդ ենք տալիս հանգստանալ և նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելել է իրանցի դիվանագետը:
«Ակնհայտ է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիան ռազմավարական սխալ է»,- նշել է նա: