Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այս գիշերքննարկելու է Հայաստանի«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ)հաստատման հարցը, որը 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ է:
Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցիհուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրումբավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:
Այդ առթիվ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին վաղը հրավիրում է մամլո ասուլիս, որի ընթացքում համառոտ կներկայացվի ծրագիր, ինչպես նաև պատասխան կտրվի հարցերին: