Apollo Armill «խելացի» թևնոցը՝ ստեղծված իտալական Pininfarina դիզայներական տան կողմից, կարող է հպարտանալ ոչ միայն շքեղ էքսկլյուզիվ դիզայնով, այլև «կծող» գնով։ Արժեքը կազմում է 149 հազար դոլար։
Տալով նման մեծ գումար՝ գնորդը կստանա թևնոցը՝ պատրաստված 18 կարատանոց ոսկուց և զարդարված թանկարժեք քարերով։
Սմարթ-թևնոցի առավելությունը ոչ միայն շքեղ արտաքին տեսքն է, այլև հնարավորությունները։ Armill Apollo-ն կարողանում է վճարել գնումների դիմաց, «խելացի» տանը կառավարել էլեկտրոնիկան, ինչպես նաև սինքրոնանային ավտոմեքենաների և զբոսանավերի համակարգիչների հետ։
Նորույթի չափսերը համապատասխանեցվում են գնորդի անհատական չափսերին։
Հաջորդ առավելությունը. այն լիովին լիցքավորման կարիք ունի տարին միայն մեկ անգամ, իսկ մարտկոցների վերականգնումը տեղի է ունենում ձեռքի շարժումների հաշվին։
Հաճախորդի ցանկությամբ՝ թևնոցը մշակողները կարող են ավելացնել ցանկացած բաղադրիչից։ Ձեռք բերել ցանկացողները կարող են նախնական պատվեր ձևակերպել արտադրող ընկերության կայքում։