Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով դադարել է աշխատել: Այս մասին հաղորդում է France Press-ը:
«Ավիահարվածները շարքից հանել են Եմենի օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիան Պարսից ծոցի երկրների հետ միասին, Եմենում լույս հինգշաբթի գիշերը ռազմական օպերացիա է սկսել ընդդեմ ապստամբ հոուսիտների: