LiveLeak կայքում հայտնվել է Airbus A-320 ինքնաթիռի թռիչքի վերջին րոպեի ձայնագրությունը, որը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավում: Առաջին 10 վայրկյաններին այնտեղ լսվում են բղավոցներ և հաճախակի խուլ հարվածներ, գրում է Lenta.ru-ն:
Մարտի 27-ի առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ լայների անկումից քիչ առաջ անձնակազմի հրամանատարը փորձել է կոտրել օդաչուների խցիկի դուռը կացնի օգնությամբ, որը միշտ գտնվում է Germanwings ավիաընկերության ինքնաթիռներում:
Երկրորդ օդաչուի` Անդրեաս Լյուբիցի բնակարանի հետախուզության ընթացքում, ով կասկածվում է ինքնաթիռը դիտմամբ ոչնչացնելու մեջ, քննիչներն արձակուրդի պատռված բժշկական թուղթ են հայտնաբերել` հիվանդության հետ կապված 4U9525 չվերթի վերաբերյալ: Սակայն տանը ոչ մի հրաժեշտի գրություն չի գտնվել ոչ էլ նրա գործողությունների քաղաքական կամ կրոնական դրդապատճառի ապացույց: