ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հիմնականում Սիրիայի և Իրաքի, ինչպես նաև Եմենի և Ուկրաինայի դրությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Առաջնորդները քննարկել են Սիրիայի մեղմ ընդդիմության անդամների մարզումների և զինման նախագիծը»,- ասվում է հաղորդագրությունում: Քննարկվել է նաև օտարերկրյա գրոհայինների հոսքը Սիրիա:
Օբաման Էրդողանին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ Թուրքիայի իշխանությունները մոտ 2 մլն սիրիացի փախստականների են ընդունել:
Քննրակվել են նաև Եմենի և Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: