«Լինելու ենք ակտիվ, աշխատելու ենք: Կուսակցությունից դուրս չենք եկել որպես տրանսպորտի ուղևոր, որ այս երկու տարին էլ անցկացնենք, գնանք՝ տեղ հասնենք ու իջնենք՝ գնանք: Չէ: Աշխատելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած պատգամավոր Արագած Ախոյանը՝ կարծես թե պատասխանելով մեկ այլ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռ. Գևորգյանը իր կուսակցությունը լքող պատգամավորների մասին այսպիսի հայտարարություն էր արել. «Կուսակցության գնացքը վերջերս բարձրացած մարդիկ չունեն այդ խոսքի դաշտի իրավունքը՝ այդ տունը կառուցած տանտերերին ասելու, թե որտեղ է իրենց տեղը»: