Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

ԲՀԿ-ի շուրջ 700 «ֆեյք» գործազուրկ է մնացել. ովքեր էին նրանք և որքան էին վարձատրվում

Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին` այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Որոշ էջեր ամբողջությամբ մաքրվել են քաղաքական բովանդակությամբ նյութերից, եւ մնացել են միայն որոշ լուսանկարներ:

ԲՀԿ-ական ֆեյքերի բացակայությունը նկատելի է նաև ԲՀԿ-ի քիմքին ոչ հաճելի լրատվամիջոցներում. ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին առնչվող նյութերի տակ որեւէ մեկը, գրառում անելով, Ծառուկյանի համար կոկորդ չի պատռում եւ չի գովերգում նրան, որեւէ մեկնաբանություն հակաբհկական նյութերի տակ նրանց կողմից չի թողնվում: Իսկ պատճառը շատ պարզ է` նրանք այլևս չեն վարձատրվում:

Նախկինում ԲՀԿ-ական ֆեյքերի ակտիվությունը պայմանավորված էր հենց տրվող հոնորարներով: Ով ավելի շատ էր տարածում ԲՀԿ-ին վերաբերող նյութեր եւ ավելի ակտիվ էր «Ֆեյսբուք»-ում «քլնգում» ԲՀԿ-ի հասցեին որևէ թթու խոսք ասողին, ավելի շատ էր վարձատրվում:

Մեզ հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ն իր ակտիվ գործունեության ժամանակ, հատկապես` վերջին ամիսներին, երբ պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել, մոտ 700 ֆեյք ուներ սոցիալական ցանցերում: ԲՀԿ-ի ֆեյքերից մեկը, ով այլևս այդ գործով չի զբաղվում, մեզ հետաքրքիր մանրամասներ պատմեց իրենց «աշխատանքի» մասին: Ըստ նրա` ֆեյք էջեր բացելու և դրանք կառավարելու հանձնարարականը տրված է եղել պատգամավորների օգնականներին, որոնցից յուրաքանչյուրը նվազագույնը 4-5 ֆեյք էջ է ունեցել: Այդ էջերն, իրենց հերթին, կառավարել են օգնականների կողմից նշանակված երիտասարդներ`բնականաբար, վճարովի հիմունքներով: Ֆեյքեր ունենալու համար օգնականներին հավելյալ 30-100 հազար դրամ վճարել են ԲՀԿ-ական պատգամավորները, որից օգնականները 5-10 հազարական դրամներ բաժին են հանել իրենց օգնող երիտասարդներին, որոնց առաջ ժամային սահմանափակում դրված չի եղել: Նրանք իրավունք են ունեցել «աշխատել» տանից կամ իրենց աշխատավայրից:

«Մեզ վրա հստակ դրված էր բաց չթողնել ոչ մի հրապարակում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի մասին: Մենք մոնիտորինգ էինք անում լրատվամիջոցները, առանձնացնում նյութերը: Դրական կոնտեքստում հրապարակումները, ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի գործունեությանը վերաբերող նյութերը պետք է տարածեինք, իսկ վատ նյութերի տակ, օգնականների հետ համաձայնեցնելուց հետո կամ նրանց հանձնարարականով, պետք է պարտադիր մեկնաբանություններ թողնեինք: Բովանդակությունն արդեն մենք էինք որոշում, ոչ մի սահմանափակում չկար՝ վիրավորանք, հայհոյանք… Դե, ֆեյք էջեր էին, պատասխանատվության հարց չէր կարող դրվել: Սա է հիմնական մեխանիզմը»,- պատմեց մեր զրուցակիցը՝ խնդրելով իրեն պայմանականորեն ներկայացնել Արտակ անունով:

Մեր զրուցակցի խոսքով` ֆեյքերի համար հատկացված գումարի մեջ մասը ստանում էին հենց պատգամավորների օգնականները, ովքեր օրեր է եղել` 10-15 ժամ համակարգչի առաջ են անցկացրել այս կամ այն լրատվամիջոցին կամ անձին վարկաբեկելու կամ վիրավորելու համար:
«Դե, տենց ասեմ` ֆեյք էջեր ունեին համարյա բոլոր ԲՀԿ-ական պատգամավորների օգնականները: Դա հստակ հանձնարարական էր բոլորին: Բայց կար նաև մի առանձին խումբ, որը հիմնական գործն էր անում եւ վարձատրվում էր ԲՀԿ գրասենյակից: Մնացած ջահելները, ովքեր ԲՀԿ-ական էին, էդ երիտասարդական միության անդամները ձեռի հետ էլ մի քանի էջ էին բացել ու անում էին էլի էդ գործը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե ի՞նչ եղավ, որ դադարեցին նախկինի պես ակտիվ լինել, Ծառուկյանի հրահանգո՞վ այլևս չեն աշխատում, պատասխանեց. «Չէ, ոչ մեկի կողմից հրահանգ չի եղել: Դե, հասկացանք, էլի, ամսի 12-ից արդեն ամեն ինչ պարզ էր, որ էլ անելիք չկա: Ծառուկյանը գնաց, էլ անելիք չկա, հանձնարարական էլ չկա»: Արտակը հավելեց, որ ԲՀԿ երիտասարդական միության շատ անդամներ, ովքեր զուգահեռ նաև ֆեյք էջեր էին կառավարում, հեռացել են ԲՀԿ-ից:

Նշենք նաև, որ փետրվարի կեսերից ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող կայքերն այլևս չեն թարմացվում ֆեյքերի ստատուսներով, ինչը դարձել էր այդ լրատվամիջոցների հիմնական զբաղմունքը: Նրանք իրենց ոչ հաճելի անձի վերաբերյալ ամենավերջին վիրավորանքները ֆեյքերի միջոցով տարածում էին սոցիալական ցանցերում, ապա, հղում անելով այդ անձանց, տեղադրում իրենց կայքում՝ իրենց վրայից գցելով պատասխանատվության հիմնական բեռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում