Android հարթակի այլընտրանքային տարբերակը` Cyanogen-ը մշակող Քիրթ Մաքմասթերը Business Insider-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում Samsung-ը «կսպանվի»:
Մաքմասթերի խոսքերով` ավելի հասանելի սարքավորումների արտադրողները` ինչպես, օրինակ, Xiaomi-ն և Micromax-ը կնվաճեն շուկան 3-5 տարվա ընթացքում: Խոշոր արտադրողներին` ինչպիսին Samsung-ն է, բաժին կընկնի Nokia-ի և Blackberry-ի ճակատագիրը: Խնդիրներ կունենա նաև Apple-ը:
Ժամանակի ընթացքում փոքրիկ արտադրողները ավելի էժան սարքավորումներ կթողարկեն, որոնք առանց խնդրի կաշխատեն միևնույն PO-ով ինչպես վերոնշյալները: